«Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր. ՈՒՂԻՂ

«Դիմադրություն» շարժումը այսօր`մայիսի 7-ին, ավտոերթով շարժվել է դեպի Վանաձոր: Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկել է Աշտարակի խճուղու սկզբնամասից և Վանաձորում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանում և մի շարք մարզերում, ամեն օր փակվում են տարբեր փողոցներ, խաչմերուկներ և մայրուղիներ: