Ես որևէ բողոք, այլ պահանջ չեմ ներկայացրել, ես ինքս ինձ համար փակել եմ այդ էջը, ներել և շարժվել առաջ․ Փաստաբան

Այսօր հարցաքննվել եմ Հակակոռուպցիոն կոմիտեում: Առիթը Արթուր Սաքունցի դիմումն էր: Ինչքան էլ իմ հանդեպ կատարվածը խնդրահարույց էր, բայցևայնպես «ոստիկանը նիկոլ չի» արտահայտությունը ինձ համար բանաձև է, ոչ թե օդում հնչող լոզունգ: Ես որևէ բողոք, այլ պահանջ չեմ ներկայացրել, ես ինքս ինձ համար փակել եմ այդ էջը, ներել և շարժվել առաջ: Ես չգիտեմ, թե Ա. Սաքունցը ինչու է որոշել ոստիկաններին կանչել պատասխանատվության և հանցագործության մասին հաղորդում ներկայացել, ես ոստիկանության հետ որևէ խնդիր չունեմ: Մի փոքր էլ անհասկանալի է, թե ինչու է մերձիշխանական իրվապաշտպան Սաքունցը որոշել ոստիկանների գլխին «գործ սարքել»: Ոստիկաններ ջան ճանաչեք ձեր ընկերներին և «բարեկամներին»:

 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից