Գերմանիան չի կարողացել Ուկրաինային մատակարարել խոստացված ծանր սպառազինությունը, գրում է Welt-ը

Գերմանիան չի կարողացել Ուկրաինային մատակարարել խոստացված «Գեպարդ» զենիթային համակարգերը, հայտնում է Welt-ը՝ վկայակոչելով Կիևի իշխանությունների աղբյուրներին։

««Գեպարդ» զենիթային համակարգերի մատակարարումն Ուկրաինա կանգ առավ 8 օր անց այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարեց այդ մասին: Երեքշաբթի օրը դաշնային կառավարությունը չէր կարողացել համապատասխան զինամթերք ձեռք բերել»,- գրում է թերթը։

Ինչպես նշվում է, Գերմանիան հայտարարել էր ապրիլի 26-ին «Գեպարդը» Կիև տեղափոխելու մտադրության մասին։ Հրատարակչությունն անսպասելի է անվանում այդ կայանքների ընտրությունը, քանի որ երկրի կառավարությունը փետրվարի վերջին տեղյակ էր դրանց համար արկերի պակասի մասին։

Մատակարարման խնդիրն առաջացել է Շվեյցարիայի կողմից պատերազմական գոտի զենք վերաարտահանելու արգելքի պատճառով. «Գեպարդի» համար զինամթերք է արտադրվում հենց այս երկրում։ Իսկ գերմանական զինանոցից 23 հազար արկը կբավականացնի 30 կայանքների համար, որոնք նախատեսվում է առաքել Ուկրաինա՝ ընդամենը կես ժամ կրակելու համար, թերթին հայտնել են Կիևի աղբյուրները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։