«Ֆեյսբուքում» գրառումը հավանելու համար աշխատանքից ազատել են Վանաձորի համայնքապետարանի աշխատողներին

«Ֆեյսբուքում» «լայք» դնելու համար համայնքային չծառայողը աշխատանքից ազատել է երկարամյա համայնքային ծառայողներ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ԵՀ,ԳԿ և Գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Արթուր Ղազարյանին և Հովհաննես Օհանյանին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է օգտատեր Վահագն Դավիդավյանը, կից հրապարակելով ազատման հրամանները:

«Ֆեյսբուքում» լայք դնելու համար համայնքային չծառայողը աշխատանքից ազատել է երկարամյա համայնքային ծառայողներ՝Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ԵՀ,ԳԿ և Գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Արթուր Ղազարյանին և Հովհաննես Օհանյանին։

Բռնաբարված ժողովրդավարություն ողջույն…Իսկ բռնաբարությունը շատ վատ հոդվածա՝զգույշ եղեք!

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia»,- գրել է նա։