Հայկ Կոստանյանը նշանակվել ԱԻ նախարարի խորհրդական

Հայկ Կոստանյանը նշանակվել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի մամուլի քարտուղարի, բաժնի ղեկավարի պաշտոնում, այս մասին Կոստանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Հարգելի՛ լրագրողներ, գործընկերներ

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով աշխատանքի եմ անցել ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես խորհրդական, ինչպես նաև ինձ են վերապահվել նախարարի մամուլի քարտուղարի և բաժնի ղեկավարի պարտականությունները։

Մաղթում եմ մեզ արդյունավետ համագործակցություն»,– գրել է նա։