Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, այս մասին թվիթերյան գրառմամբ  տեղեկացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ուրախ էի, որ Բրյուսելում կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին այս ձևաչափով երկրորդ հանդիպմանը»,- գրել է Կլաարը։