Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին։

Սա առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին, այցի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի միջոցով, ստուգվել են նրա պահման պայմանները, նրա առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապրիլի 24-ին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ:

ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: