Դուք փաստորեն համաձայն եք, որ Հայաստանն ու Արցախը կործանվեն, բայց հանկարծ «նախկինները» չգան իշխանության

ԿԵՂԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Հայաստանի, չգիտեմ ժողովուրդ ասեմ, հասարակություն ասեմ, թե անհատներ, ոմանք անկեղծ, շատերը միտումնավոր՝ կարծիքներ են հնչեցնում, հրապարակում, թե այսօրվա ընդդիմությունը նախկիններն են, այդ իսկ պատճառով չեն վստահում և մասնակցում բողոքի հավաքներին։

Հայաստանը փոքր երկիր է, երկու անծանոթ եթե հանդիպեն, կարճ զրույցից հետո կպարզվի, որ կամ ընդհանուր ծանոթ-ընկերներ ունեն, կամ նույնիսկ հեռավոր ազգականներ են։ Հայաստանի քաղաքական, հասարակական գործիչների մեջ քչերը կան, որ համեմատաբար նոր սերնդի գործիչներ են։ Համարյա բոլոր գործիչները այս կամ այն կերպ «նախկիններ» են, սկսած կոմունիստական կուսակցության նախկին անդամներից, վերջացրած այսօրվա անգաղափար, միայն վայելքների սիրահար, հայրենիքը վաճառող քպ-ականներով։ Բազմաթիվ նախկիններ տաքուկ-տաքուկ հանգրվանել են քպ-ում։Օրինակնե՞ր, խնդրեմ՝ Վիգեն Խաչատրյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Անդրանիկ Քոչարյան, Շիրակ Թորոսյան, Գագիկ Մելքոնյան, Սերգեյ Բագրատյան, Գագիկ Ջհանգիրյան, Հովիկ Աղազարյան , Վահագն Խաչատրյան և ուրիշներ։ Մնացածի մեծ մասը նախկին ՀԱԿ-ականներ են։ Նախկիններին քննադատողները 2008թ․ ջեմորեն սատարում էին ամենանախկին քաղաքական ուժին և նրա առաջնորդին։

Չեմ կարծում, որ այս ամենը չգիտեն, կամ չեն գիտակցում, հատկապես հանրային գործիչները։ Ուղղակի սրանք հստակ պատվեր են կատարում, այն է՝ հանձնել մինչև վերջ Արցախը, հետո Սյունիքը, հանձնվել ադրբեջանա-թուրքական տանդեմին։ Եվ այս գործիչները տարբեր լրատվամիջոցներով մոլորեցնում են ժողովրդին, թե հասեք «նախկիններն» են գալիս, հարայ-հրոց։ Նախկիններին մեղադրելով կոռուպցիայի մեջ, այդ գործիքները, ներեցեք՝ գործիչները «չեն նկատում» ներկաների ցոփ ու շվայտ կյանքը, օրինականացված և ստվերային համատարած կոռուպցիան։Երբեմն, ինքնաարդարացման համար, սրանք մեղմորեն քննադատում են հայրենիք վաճառողներին, ասելով, թե այ եթե նոր քաղաքական ուժ լիներ․․․

Սրանց բոլորին և սրանց քարոզների զոհերին մի պարզ հարց եմ ուղղում․

-Դուք փաստորեն համաձայն եք, որ Հայաստանն ու Արցախը կործանվեն, բայց հանկարծ «նախկինները» չգան իշխանության։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից