Ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները. հայտարարություն

Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն պատասխանատվության: