Սուրեն Պապիկյանն ու Արմեն Գրիգորյանը արդարացնում էին ադրբեջանցիների տեղակայումը սահմանային ճանապարահներին. Թաթոյան

Մենք ապացույցներ էինք ստեղծել, որ ադբեջանցի զինծառայողներին հեռացնեինք մեր գյուղերի հարեւանությունից եւ ճանապարհներից հատկապես, որովհետեւ միջազգային պահանջներն են պարտադրում եւ մենք կարող էինք դա անել: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք քնած կարող էինք դիմել միջազգային դատական ատյաններին, պահանջելով դուրս բերել այդ ապօրինի տեղակայումները Հայաստանի համայնքները կապող ճանապարհներից: Այդ ժամանակ Հայստանի այսօր գործող Պաշտպանության նախարարը, ով այդ ժամանակ փոխվարչապետ էր, ուղիղ մեջբերում եմ խոսքերը, ասում էր. «այդ տեղակայումները ադրբեջանական անելիքներն են, մենք ոչինչ չենք կարող անել, իրենք ինչ ուզում են, կարող են անել», նույնը հայտարարում էր անվտանգության խորհրդի քարտուղարը, կառավարության ղեկավարից սկսած, պատգամավորներ: Դուք պատկերացրեք, եթե այդ պայմաններում մենք դիմեինք միջազգային ատյաներին, եթե որեւէ մեկը լինի ադրբեջանական իշխանությունների փոխարեն, ինչ կանի, կբերի այս ամբողջ ապացույցները կդնի այդ միջազգային ատյանի դիմաց եւ կասի` շատ ներողություն, դուք ի՞նչ եք մեզանից ուզում, մի կողմից ուզում եք հեռացնենք, բայց հլը նայեք, դուք ինչքան երջանիկ եք, համ ասում եք իրանց տարածքներն են, գովազդում եք այլընտրանքայի ճանապարհները, սկսեցին կոծկել խնդիրները»,-ասաց նա` նշելով, որ իրենք նույնպես ճնշումների են ենթարկվել, այս խնդիրները բարձրաձայնելիս:

Թաթոյանի խոսքով` որոշ ՏԻՄ ղեկավարներ նույնպես փորձել են կոծկել ադրբեջանական տեղակայումների մասին լուրերը:

«Մենք մեզ չպետք է զրկենք միջազգային պաշտպանության հնարավորությունից, իմ կարծիքով սա արվում է քաղաքական շահերից ելնելով, որ պաշտոնյաների նկատմամբ դժգոհություններ առաջ չգան: Մկրատը վերցրել ենք, կարուձեւի դասերի ենք եկել, ինչ ենք եկել ու կտրատում ենք մեր երկիրը»,- ասաց նա:

Թաթոյանը անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը սահմանային գյուղերում:

 

Աղբյուրը՝ News.am