Հայտնի է՝ երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում և Վիեննայում։