Վանդալիզմի է ենթարկվել Բրյուսելում տեղակայված խաչքար-հուշակոթողը

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում է Մելիք-Ադամյան 2 տելեգրամ ալիքը։

Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»:

Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։