Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է. Նոր Կյանք գյուղի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և միացել ընդդիմության երթին

Սեփական դիմումի համաձայն Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Հռիփսիմե Արշակյանն ազատվել է աշխատանքից և, ինչպես ինքն է նշել, գնում է ընկերների հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու իր իրավունքի։
«Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ հայրենի հողից մինչև հայրենակիցներ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։
Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։
Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։
Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ։
#Զարթնիր_հանուն_հայ_մնալու
#Զարթնիր_հանուն_Արցախի
#Զարթնիր_հանուն_հավերժական_Հայաստանի»,–գրել է նա։