Իրանը տանկային դիվիզիա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման

Իրանի իշխանություններն Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Aamaj News գործակալությունը:

Ճշտվում է, որ դեպի սահման է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան: Այդ որոշումն ընդունվել է իբր անվտանգության նկատառումներով «Դոքարուն» (Իրան) – «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային կետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում կամ հերքում Թեհրանի կողմից առայժմ չի ստացվել:

Իրանցի սահմանապահները միջամտել են և կանգնեցրել ախատանքները, քանի որ, ինչպես հաղորդվում է, նրանք չեն ունեցել սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու համաձայնեցման պաշտոնական հավաստումը: IRNA գործակալությունը հայտնում է, որ այս պահին աշխատանքները դադարեցված են, իսկ երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկելու այդ հայցը: «Դոքարուն» հսկիչ անցակետն առավել կարևոր առևտրական երթուղիներից մեկն է Իրանի և Աֆղանստանի միջև, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 23-ին հսկիչ անցակետի սահմանապահների միջև ընդհարում է ծագել, որը հանգեցրել է իրանական կողմից սահմանային անցման ժամանակավոր փակման: Tasnim News Agency-ի տվյալներով՝ թալիբներն («Թալիբան»շարժումը) սկսել են ճանապարհ բացելու աշատանքներ իրականացնել «Իսլամ Քալայից» ոչ հեռու: