Վաղարշյան փողոցից բերման են ենթարկվել չորս քաղաքացիներ. Ոստիկանություն

Ոստիկանության ծառայողները Վաղարշյան-Կոմիտաս փողոցից բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։