«Հայրենիք» կուսակցության ակտիվիստները «սամոկատներով» իրազեկման ակցիա են իրականացրել

«Հայրենիք» կուսակցության ակտիվիստները ինքնաշարժերով՝ «սամոկատներով» իրազեկման ակցիա են իրականացրել իրականացրել երևանյան բուհերում։ Նրանք մայր բուհի բակում տեղադրելով Արցախի դրոշը, ակցիան շարունակել են այլ բուհերում։

Նրանք կոչ են  արել ուսանողներին միանալ հանուն Արցախի և ինքնիշխանության համար սկսված պայքարին։

«Ձեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կունենանք երկիր, թե՞ ոչ, պարտությունների անիվը պետք է կանգնի։ Սիրելի՛ ուսանող, սպասում ենք քեզ»,- հայտարարեցին նրանք՝ հրավիրելով ուսանողներին Ազատության հրապարակ։

«Սամոկատներով» իրազեկման ակցիային մասնակցել է նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։