Չինաստանն այլևս չի հարգում մեզ, Իրանը չի վախենում. ԱՄՆ-ը գտնվում է պատմության ամենավտանգավոր կետում․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ներկայիս ղեկավարությանը աշխարհում չեն հարգում և նրանից չեն վախենում, ինչը հանգեցրեց համաշխարհային պատմության ամենավտանգավոր պահին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր երկրի պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջանը: Հենց հիմա, իմ կարծիքով, մեր երկրի պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջանն է: Երբեք մեր աշխարհը այսքան վտանգված չի եղել»,- ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգում Heritage Foundation-ի ամենամյա միջոցառմանը։

Նախկին նախագահի խոսքով՝ աշխարհը վտանգի տակ է ժամանակակից զենքի հսկայական հզորության պատճառով։ «Զենքն այժմ այնպիսի մակարդակի վրա է, որը երբեք նախկինում չի եղել, մենք ունենք, ուրիշներն ունեն: Բայց նախկինում նման բան չի եղել»,- ասել է նա:

Նրա խոսքով, «չկա ամենաչնչին հավանականություն», որ իր վարչակազմի օրոք Ռուսաստանը հատուկ գործողության կդիմեր Ուկրաինայում։

«Չինաստանն այլևս չի հարգում մեզ, Իրանն այլևս չի վախենում մեզնից: Եվ Ուկրաինա իր սարսափելի ներխուժմամբ Ռուսաստանը պարզապես ցույց տվեց, թե որքան թույլ են համարում մեր առաջնորդներին», – ասել է Թրամփը: