Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի հետ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և կոմիտեի մարքեթինգի խորհրդական Ֆլորա Աթոյանը: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական միասնական տաղավարի տեղադրմանը, Երևանում տեղի ունեցող մշակութային միջոցառումների խթանման շուրջ գործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից Մանկական երկաթուղի տանող թունելն առավել գրավիչ, նպատակային դարձնելու հնարավորություններին։