Չինաստանում նշել են, թե ինչու Բայդենը մտափոխվեց գնալ Կիև

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինա այցը հետաձգելու որոշումը վկայում է հակամարտությունը լուծելու Վաշինգտոնի սահմանափակ կարողությունների մասին, գրում է չինական «Գլոբալ Թայմս» թերթը։

Նախօրեին ամերիկացի առաջնորդն ասել էր, որ չգիտի, թե արդյո՞ք կայցելի Կիև, թեև նախկինում այցելելու պատրաստակամություն էր հայտնել։

«Այն, որ Բայդենը որոշել է զորք չուղարկել Ուկրաինա և հրաժարվել է Կիև այցելելու մտադրությունից, շատ առումներով ցույց է տալիս հակամարտությանը մասնակցելու ԱՄՆ-ի սահմանափակ կարողությունը։ Նման իրավիճակում Ուկրաինան կորցնում է իր հաղթաթուղթը»,- կարծում է հրապարակման հեղինակ Չժու Ֆենը։

Նրա կարծիքով՝ Բայդենի անվճռականությունն ազդարարում է նաև Սպիտակ տան եսասիրական նպատակները։

Բայդենի հնարավոր այցելությունը Կիև «սերիալը» ցույց է տալիս է, որ «Ուկրաինայի աջակցության» մասին ԱՄՆ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուկրաինական կողմին ռազմական շահի համար օգտագործելու խաղ, ասվում է հոդվածում։