ՀՀ-ի և ՌԴ-ի միջև փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: