ԱՄՆ-ի ակնկալիքը Ուկրաինայի ճգնաժամից․ Չինաստանի մեկնաբանությունը

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը երկարատև կլինի՝ ելնելով իր շահերից, ասվում է չինական «Գլոբալ Թայմս» թերթի խմբագրականում:

«Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր Վաշինգտոնի գրեթե բոլոր գործողությունները ուղղված են եղել հակամարտությունը ձգձգելուն, և դրա համար ձեռնարկվել են ամեն տեսակի մոբիլիզացիաներ և «ջանքեր»»,- ասվում է «Գլոբալ Թայմս»-ի հոդվածում։

Թերթը գրում է, որ ԱՄՆ-ը «քաոսն օգտագործում է»՝ ի շահ ամերիկյան զենք արտադրողների, որոնց բաժնետոմսերը նկատելիորեն աճում են, ինչպես նաև Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի՝ «ռուսական սպառնալիքի» շահարկումներից «աշխարհաքաղաքական դիվիդենտներ» ստանալու համար։

«ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը հակամարտության երկարաձգման անմիջական և ամենամեծ շահառուն է»,- եզրափակել են հեղինակները։