Ձերբակալված 4 քաղաքացիներն ազատ են արձակվել

Ձերբակալված 4 քաղաքացիներն ազատ արձակվեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ նրանք բերման էին ենթարկվել երեկոյան, երբ փորձել էին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել  ակցիա մասնակիցների:

Հիշեցնենք, որ կեսօրից հետո Արթուր Վանեցյանը անժամկետ նստացույց է սկսել Ազատության հրապարակում։