Հակիրճ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում․ Բաբայանը մանրամասներ է հայտնում

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում այսօր երեկոյան։

Թելեգրամի իր ալիքում Բաբայանը գրում է․

«Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում:

Մենք նախ վրաններ էինք բերում հրապարակ, որի իրավունքն ունենք «Հավաքների ազատության մասին» օրենքի ուժով: Ոստիկանությունը մեծաքանակ զորքով ուժ կիրառեց և վրանները գողացավ: Քաշքշուկից հետո ոստիկանությունը խնդրեց, որպեսզի մեզ հետ քննարկի վրանը վերադարձնելու հարցը:

Այդ ընթացքում քաղաքացիները սկսեցին աթոռներ բերել հրապարակ, որի իևավունքը նույնպես ունենք օրենքի ուժով:

Մինչ մենք բանակցում էինք ոստիկանության բարձրաատիճան սպաների հետ վրանը վերադարձնելու մասին՝ ոստիկանությունը կրկին ուժ կիրառեց աթոռները հրապարակ բերող քաղաքացիների նկատմամբ, սկսեցին բիրտ ուժ գործադրել և 4 քաղաքացու ձերբակալեցին»: