Չինաստանում նշել են, թե ով է վճարում հակառուսական պատժամիջոցների համար

Ռուսաստանի դեմ չմտածված տնտեսական պատժամիջոցները ամերիկյան հերթական աշխարհաքաղաքական արկածախնդրություն է, որի համար ամբողջ աշխարհը պետք է վճարի, ասվում է «Գլոբալ թայմս» չինական պետական ​​թերթի հոդվածում:

Ինչպես նշում է թերթը, աշխարհում գնաճի վերաբերյալ վերջին տվյալները հստակ ցույց են տալիս, որ դա Ուկրաինայի ճգնաժամի և արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցների հետևանք է։ «Խոստովանենք, որ ամբողջ աշխարհում կտրուկ գնաճի պատճառը բազմաթիվ գործոններ էին, և դրանցից հիմնականներից մեկը COVID-19 համաճարակն է»,- ասվում է նյութում։

Իրհարկե, կասկած չկա, որ էներգակիրների և ապրանքների գների աճը, որոնք առաջացել են ուկրաինական ճգնաժամից և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ԱՄՆ-ի գլխավորած ոչ ճիշտ տնտեսական պատժամիջոցներից, սրել են համաշխարհային գնաճը: