Ռուս զինվորականները հարվածել են Կիևի զրահատեխնիկայի գործարանին. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Կիևում գտնվող զրահատեխնիկայի գործարանին և Նիկոլաևի վերանորոգման գործամասին։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Բարձր ճշգրտության հեռահար զենքերը օդից ոչնչացրել են Կիևում զրահատեխնիկայի արտադրական կորպուսները և ռազմական տեխնիկայի վերանորոգման գործամասը Նիկոլաևում»,- ասել է նա։

ՌԴ ԶՈՒ-ն գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է հակառակորդի 16 թիրախ, այդ թվում՝ սարքավորումների պահեստներ և զենքի պահման բազաներ։