«Գլոբալ թայմսը» գնահատել է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով անբնական մահերի թիվը

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ պատժամիջոցների պատճառով օտարերկրյա քաղաքացիների անբնական մահերի թիվը գերազանցել է նույն ժամանակահատվածում բոլոր պատերազմներում մահացածների ընդհանուր թիվը, գրում է չինական Global Times թերթը։

Հոդվածի հեղինակը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը արտացոլում է Վաշինգտոնի հեգեմոնիայի ձգտումը հարկադրանքի միջոցով։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը հակված է զանազան պիտակավորումններ տալ ոչ արևմտյան երկրներին, որոնք արտաքին քաղաքականության մեջ պնդում են իրենց անկախությունը, և մեղադրել նրանց «համամարդկային արժեքները» չհարգելու մեջ։

«Տվյալները ցույց են տալիս, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ պատժամիջոցների պատճառով օտարերկրյա քաղաքացիների անբնական մահերի թիվը գերազանցել է նույն ժամանակահատվածում բոլոր պատերազմներում մահացածների ընդհանուր թիվը: Այժմ ավելի ու ավելի շատ երկրներ չեն ցանկանում ենթարկվել ԱՄՆ-ի հարկադրական քաղաքականությանը»,- գրում է Global Times -ի հոդվածագիրը։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Սպիտակ տունը փորձում է ճնշում գործադրել Չինաստանի, Հնդկաստանի և Մոսկվայի նկատմամբ անկախ դիրքորոշում ունեցող այլ երկրների վրա։

«Այսօր Միացյալ Նահանգները ձգտում է պատանդ վերցնել աշխարհի տարբեր ծայրերից այն երկրներին, որոնք իրեն չեն աջակցում Ուկրաինայի հարցում։ Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաները հերթով սպառնացել են մի քանի պետությունների, այդ թվում՝ Չինաստանին և Հնդկաստանին»,– ասվում է հոդվածում։

Հրապարակախոսը հիշեցրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխղեկավար Վենդի Շերմանը սպառնացել է Պեկինին «հետևանքներով» Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերելու դեպքում, իսկ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիզը նշել է, որ եթե նա աջակցի Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Նյու Դելիի համար «հետևանքները» կլինեն «զգալի և երկարաժամկետ»։