Ռուս զինվորականների վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլում վերաբացվել են դպրոցներն ու մանկապարտեզները

Ռուս զինվորականների վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլի դպրոցներն ու մանկապարտեզներն ապրիլի 11-ին իրենց դռները կբացեն աշակերտների առաջ, իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի երեխաները կարողանան ավարտել ուսումնական տարին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է քաղաքապետ Գալինա Դանիլչենկոն։

Մելիտոպոլը ռուսական բանակի վերահսկողության տակ է փետրվարի 24-ից։

«Ապրիլի 4-ից բացել ենք բուհեր, տեխնիկումներ, քոլեջներ: Սկսել են աշխատել տեխնիկական ուսումնարանները: Ուսանողները սկսել են դասերը: Ապրիլի 11-ին բացել ենք դպրոցները և մանկապարտեզները, որպեսզի երեխաները կարողանան ավարտել ուսումնական տարին, ավարտին հասցնել կրթական ծրագիրը»,- ասել է Դանիլչենկոն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։