Ուկրաինա․ կարևոր իրադարձությունների ամփոփում. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 08.04.2022թ. օրվա կարևոր իրադարձությունները:

Ռազմական իրադրություն

  • Ուկրաինացի ուժայինները «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռով հարված են հասցրել Կրամատորսկին, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ Հրթիռը չեն որսացել։ Աշխատել է կասետային մարտական մասը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կրամատորսկին հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել է մինչև 100 մարդ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Կիևի ռեժիմի հայտարարությունները ապրիլի 8-ին Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին հրթիռային հարված հասցնելու մասին: Ըստ ռուսական կողմի` ապրիլի 8-ին Կրամատորսկ քաղաքում ոչ մի կրակային խնդիր չի եղել և չի պլանավորվել։
  • Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը հաստատել է, որ Սլովակիան Կիևին C-300 զենիթահրթիռային համալիրներ է փոխանցել։ Սլովակիան Կիևին փոխանցված С-300ПМУ ԶՀՀ-ի դիմաց ԱՄՆ-ից Patriot համալիր կստանա: Ավելի վաղ մեկ Patriot Սլովակիային փոխանցել էր Նիդեռլանդները, իսկ երկու միավոր էլ՝ Գերմանիան։
  • «Օնիքս» գերձայնային հրթիռների մարտական կիրառման արդյունքում խոցվել են Օդեսայի մարզի Կրասնոսելկա համայնքի ռադիոէլեկտրոնային հետախուզության տարածաշրջանային կենտրոնի օբյեկտները, որտեղ տեղակայված են նաև կապի 7-րդ առանձին գնդի ստորաբաժանումները:
  • Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 մլն ֆունտի սպառազինության նոր խմբաքանակ կուղարկի, այդ թվում և «Starstreak» զենիթահրթիռային համալիրներ։
  • ՀՕՊ միջոցներով խոցվել է ուկրաինական Սու-27 կործանիչը։
  • Չեխիան Ուկրաինային է փոխանցել 5 միավոր Տ-72 տանկ, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, հաուբիցա և հետևակի մարտական մեքենաներ:
  • ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 8-ին ռուսական կողմը առանց որևէ պայմանների անհատույց և առանց նախապայմանների Ուկրաինային է հանձնել «Սապֆիր» փրկարարական նավը: Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց առաջ Կիևն ունեցել է 20 միավոր «Տոչկա-Ու» հրթիռային համալիրներ, որոնց կազմի մեջ մտնում են 2-ական արձակման կայանքներ: Պատերազմի ընթացքում ոչնչացվել է «Տոչկա-Ու»-ի 8 միավոր ուկրաինական արձակման կայանք և զինանոցներում հրթիռների մոտ 90 տոկոսը: Հենց այդ հրթիռներով էլ հարված է հասցվել Կրամատորսկի երկաթուղային կայարանին։ «Տոչկա-Ու» կիրառվում է միայն ուկրաինացի զինվորականների կողմից։ Ըստ հետախուզության տվյալների, 19 հրթիռային բրիգադի դիվիզիոններից մեկը, որը զինված էր այդ հրթիռային համալիրներով Կրամատորսկին հարվածելու պահին, գտնվում էր Դոնեցկի մարզի Դոբրոպոլե բնակավայրի շրջանում, 45 կմ հարավ-արևմուտք: Օպերատիվ-մարտավարական ավիացիան ՍԴ-ում մեկ օրում խոցել է Ուկրաինայի 54 ռազմական օբյեկտ: Այդ թվում՝ Օդեսայի մարզում հրթիռահրետանային սպառազինության խոշոր պահեստ։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասսը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական հարձակումն ավելի «կենտրոնացված» է դարձել, ուստի ՆԱՏՕ-ն համաձայնել է Կիևի համար նոր և ծանր սպառազինություն մատակարարել:
  • ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն հաստատել է Ուկրաինայի արևելքում ռուսական ակտիվության մասին Կիևին արդիական հետախուզական տեղեկատվություն փոխանցելու փաստը:
  • ԵՄ-ն ընդլայնել է ՌԴ-ի և Բելառուսի դեմ սև ցուցակը ՝ դրանում ավելացնելով 217 ֆիզիկական և 18 իրավաբանական անձ, այժմ այնտեղ կա 1 091 մարդ և 80 կազմակերպություն:
  • ԵՄ-ն հայտնել է 30 մլրդ եվրոյի ռուսական և բելառուսական ակտիվների սառեցման և 196 մլրդ եվրոյի գործարքների արգելափակման մասին:

Ներքաղաքական իրադրություն

  • Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ մոտ ժամանակներս պատրաստ կլինի այն անձանց ցուցակը, որոնք համագործակցում են Ռուս զինվորականների հետ և տեղեկատվությունը կտարածվի ազատ հասանելիությամբ։
  • Ուկրաինայի Բուչայի Քաղաքապետը հայտնել է, որ 320 զոհված խաղաղ բնակիչների մարմինները հավաքվել են քաղաքի փողոցներից, իսկ 163-ը արդեն ճանաչվել են հարազատների կողմից։
  • Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել են Ուկրաինա՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Միջազգային մամուլ

«Foreign Policy»-ն գրում է, որ Արևմտյան երկրների Արկտիկական խորհրդի բոյկոտը կարող է հակառակ էֆեկտ ստանալ։ Արկտիկայի աշխարհաքաղաքական նշանակությունը և կառավարման փխրուն համակարգը պարարտ հող են ստեղծում ինչպես համագործակցության, այնպես էլ հակամարտության համար։ Եվ չնայած Արկտիկական խորհուրդը վերջին քառորդ դարում կայուն հիմք է ձևավորել համագործակցության համար, ութ անդամներից յոթը որոշել են բոյկոտել նրա գործունեությունը Մոսկվայի գործողությունների պատճառով։

«Հուանցյու շիբաո» չինական պարբերականը գրել է, որ «ՆԱՏՕ-ն վաղուց խամաճիկ է դարձել համաշխարհային անգլոսաքսոնական ակումբի ձեռքում։ Հենց սա էլ հանդիսանում է եվրոպական անվտանգության ճգնաժամի սկզբնապատճառը: Կկարողանա՞ արդյոք Եվրոպան վերջապես բացել աչքերը և տեսնել, թե ուր է նրան հասցրել ԱՄՆ-ի նկատմամբ կույր վստահությունը»։