«Մոդերնան» հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ. «Ռոյթերս»

Ամերիկյան «Մոդերնա» ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764 900 չափաբաժին այն բանից հետո, երբ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ հղում անելով «Ռոյթերս»-ին։

Տեղեկատվության համաձայն, օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։  «Մոդերնա»-ն հայտարարել է, որ չեն կարծում, թե աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, և որ ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը կայացվել է՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։