ԱՄՆ-ը 100 հատ կամիկաձե ԱԹՍ է ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը 100 հատ կամիկաձե անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինա: «Մենք բանակցություններ ենք վարում ուկրաինացիների հետ ԱԹՍ-ների հետագա օգտագործման վերաբերյալ, և, իհարկե, բաց կպահենք այդ տարբերակն ապագայում»,- ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

Փոքր շարժական կամիկաձե անօդաչուները մարտագլխիկներ են կրում և պայթում հարվածի ժամանակ: Ըստ արտադրող ընկերության՝ ամենափոքր մոդելը կարող է խոցել թիրախը մինչև վեց մղոն հեռավորության վրա:

Քիրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ը աշնանից Միացյալ Նահանգներում գտնվող փոքրաթիվ ուկրաինացի զինվորների սովորեցրել է աշխատել ԱԹՍ-ների հետ: