Մակրոնը պատասխանել է Պուտինին պարբերաբար զանգելու համար կշտամբանքներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել երկխոսությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որ Ֆրանսիայի անունից պարբերաբար խոսել եմ նախագահ Պուտինի հետ: Ես միշտ ջանքեր եմ գործադրել Ռուսաստանի հետ խոսելու համար: Ես անընդհատ երկխոսել եմ հրադադարի հասնելու համար», – ասել է Մակրոնը TF1-ի եթերում՝ մեկնաբանելով Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավիեցկիի կշտամբանքները Պուտինին պարբերաբար զանգելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։