Առանձնակի խոնարհումս Արցախյան պատերազմներում նահատակված մեր քաջերի մայրերին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/535438054611946  շնորհավորական խոսք է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․

«Սիրելի՛ մայրեր, կանայք և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Թո՛ղ ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր և հոգատարություն:

Մեր հասարակության և մեր ընտանիքների ամրությունն ու հաջողություններն ավանդաբար հիմնված են եղել հենց ձեր հոգատարության, ողջախոհության ու նվիրումի վրա: Ուստի ապրիլի 7- ը առանձնակի խորհուրդ ունի իր մեջ՝ այն մեր մայրերի մեծարանքի օրն է, մայրերին երախտիքի խոսքեր հղելու օրն է՝ Հայրենիքին նվիրված զավակներ դաստիարակելու և իրենց անմնացորդ նվիրումի համար:

Շատ մայրեր այսօր երախտիքի խոսքեր կլսեն շատերից, սակայն, ցավոք, ոչ իրենց զավակներից: Առանձնակի խոնարհումս Արցախյան պատերազմներում նահատակված մեր քաջերի մայրերին, կանանց, և դուստրերին: Ձեր վիշտը ազգի վիշտն է, բոլորիս ցավն ու կորուստը:

Սիրելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք,

Մաղթում եմ ձեզ անսպառ ուժ և կորով: Թո՛ղ այլևս ոչ մի փորձություն չմռայլի ձեր գարունները:

Աստված պահապան մեզ բոլորիս…»։