Ամերիկացի վերլուծաբանը մեղադրել է ուկրաինական զորքերին Բուչայի բնակիչների սպանության մեջ

Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում մարդիկ մահացել են ուկրաինացի զինվորականների ձեռքով, ասել է ամերիկացի ռազմական վերլուծաբան և Իրաքում ՄԱԿ-ի սպառազինությունների վերաբերյալ նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա մեջբերել է ռուս զինվորականների հայտարարությունները, համաձայն որի, նրանք մի քանի շաբաթ զբաղեցրել են Բուչան և լավ հարաբերություններ են ունեցել տեղի բնակչության հետ։

«Նրանց մեջ տեսակ փոխանակումէր հաստատվել՝ իրենց չոր չափաբաժինը փոխանակում էին սննդի հետ: Բուչայի բնակիչները նրանց ձու, կաթ, պանիր էին տալիս, իսկ ռուսները՝ իրենց չոր չափաբաժինը, ալյուր, աղ, շաքար, միս:  Հետո ռուսները գնացել են: Բոլորը նրանք, ովքեր ներգրավված են եղել ռուսների հետ նման փոխգործակցության մեջ, այժմ դիտվում են որպես թշնամու հետ համագործակցողներ»,- ասել է Ռիթերը՝ Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ վեբինարի ժամանակ:

«Մենք դա գիտենք, քանի որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտարարություն է հրապարակել, որ նրանք ապրիլի 1-ին մեկնում են Բուչա՝ մաքրելու և ոչնչացնելու թշնամու հետ համագործակցողներին»,- հավելել է նա։

Ըստ վերլուծաբանի՝ դա լիովին հակասում է ռուսական մոտեցմանը, այն է՝ հարգանքով վերաբերվել Ուկրաինայի բոլոր բնակիչներին, փորձել չվնասել խաղաղ բնակիչներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։