Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին. լուրը Պետդումայում հաստատել են

Մահացել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, լուրը հայտնել է Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Վոլոդինն այդ մասին հայտնել է Պետդումայի պլենար նիստի ընթացքում: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքական գործչի հիշատակը, որից հետո նիստն ընդմիջվել է: