Սերժ Սարգսյանը հանրահավաքին մասնակցելու է նաև որպես իրավիճակով մտահոգ ՀՀ քաղաքացի

«Այո, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ոչ միայն որպես ՀՀԿ նախագահ, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության ու անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի:

Քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ:

Կարող է հարց ծագել` բա ինչո՞ւ նախորդ միտինգներին չէր մասնակցում: Այդ հարցը լեգիտիմ է, կարող է ոմանց մոտ ծագել: Շատ պարզ. պատկերացրեք` ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին:

Վերջին անգամ, երևի, այսպիսի օրհասական իրավիճակ եղել է, երբ հանդիպել էին երեք նախկին նախագահները` Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը և Սարգսյանը»:

Արմեն Աշոտյան
05.04.2022թ.
«Հայելի» ակումբ մամուլի ասուլիսից