Ես լինելու եմ Ազատության հրապարակում, իմ Հայրենիքը վտանգված է. ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր լինելու է Ազատության հրապարակում։ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակել է Համբարձումյանի ուղերձը՝ նշելով. «Ես լինելու եմ Ազատության հրապարակում, իմ Հայրենիքը վտանգված է, և ես չեմ կարող անտարբեր դիտորդի նման հետևել, թե ինչպես է զարգանում հնարավոր իմիտացիոն պատերազմի կործանարար հեռանկարը»։