Զելենսկին գտնում է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ: Գրել է ՏԱՍՍ-ը։

«Պարզապես այսօրվա համար ասենք. «Եկեք այլևս ոչ մի բանի մասին չխոսենք» դիրքորոշումն ամենապարզն է, հեշտ է ասել. «Ես քեզ հետ չեմ խոսելու» (…): Ամենաբարդը խոսելն է,- հայտարարել է նա լրագրողներին:- Եվ այդ ամբողջ դիրքորոշմամբ հանդերձ (ուկրաինական կողմի – ծանոթ. խմբ.), գտնել հնարավորություններ հանդիպելու համար, և այդ հանդիպման ժամանակ գտնել ելք այդ իրադրությունից, և ըստ որում ելնելիս չկորցնել քո տարածքը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է քեզ համար նման նշաձող դնել այդ բանակցությունների համար»: Զելենսկին գտնում է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է գտնել հնարավորություններ» այնպիսի քայլերի համար, ինչպիսիք բանակություններն են: Ըստ որում նա կցանկանար, որ Կիևի դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցություններում լինի ավելի ուժեղ: Նրա կարծիքով, դա ապահվվում է հզոր զինման և հասարակության միավորման հաշվին: (…) Հաստատ կլինի բանակցությունների հարցը. հարցը սոսկ այն է, թե որքան հաստատուն կլինես բանակցությունների սեղանի շուրջը, իսկ դա կախված է այդ կարևոր կետերից»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: