Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը Բաքվում է. քննարկվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունները

Մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները հղում անելով Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։

«Հանդիպումներ են նախատեսված նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի հետ չլուծված խնդիրներն ու խաղաղ գործընթացի ընթացքը։

Բրիտանացի նախարարը կքննարկի նաև համագործակցությունը ականազերծման ոլորտում: