Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ազգային ատելության շարժառիթով կատարված հերթական հանցագործությունը

Արցախում՝ 2022 թվականի մարտի 9-ի երեկոյան, ադրբեջանցիները ազգային ատելության շարժառիթով Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի տարածքում կայանված տրակտորի ուղղությամբ կրակել էին և Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատճառել խոշոր չափերի՝ 570.000 ՀՀ դրամ։ Հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ է հաղորդում ԱՀ քննչական կոմիտեն։

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և վերջինիս նախնական տվյալներով խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։