ԱՄՆ-ը նվազեցրել է Հայաստանին տրամադրվող օգնությունը, իսկ Արցախին հատկացում չի նախատեսել. Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ-ը նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Նախագահ Բայդենը Հայաստանին առաջարկում է ընդամենը 24 միլիոն դոլար,  Արցախին հատկացվելիք օգնության մասին էլ տվյալներ չկան։ Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նախատեսվում է Հայաստանին հատկացնել 24 միլիոն դոլար, որը 21 մլն դոլարով պակաս է, քան մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել ԱՄՆ նախագահը։

«Մենք հիասթափված ենք, նախագահ Բայդենի տարեկան բյուջեից, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո։ Ըստ այդ բյուջեի՝ Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլարի ռազմական օգնություն կհատկացվի,  մինչդեռ Հայաստանին՝ 24 մլն դրամ։ Այն չի ներառում աջակցություն Արցախին»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, իրենք ակնկալում են, որ Կոնգրեսի  իրենց գործընկերները և համայնքի ակտիվիստները կաշխատեն՝ խթանելու Հայաստանին ու Արցախին հատկացվելիք օգնության աճը։