Ձնամաքրման նպատակով Բազումի հատվածում ճանապարհը պարբերաբար կփակվի

Այսօր՝ մարտի 29-ին, ժամը 10։30-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում (Բազումի մոտ) կապալառու կազմակերպության կողմից իրականացվելու են ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից  հայտնում են, որ վերոնշյալ ավտոճանապարհը, անվտանգությունից ելնելով, պարբերաբար փակվելու է տրանսպորտային միջոցների համար։