Պեկինը կիսում է Մոսկվայի մտահոգությունները ազգային անվտանգության վերաբերյալ

Չինական հասարակությունը հասկանում է ուկրաինական հակամարտության պատճառը, Պեկինը դա տեսնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ և կիսում է Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները ազգային անվտանգության վերաբերյալ։ Այս տեսակետն արտահայտված է երկուշաբթի հոնկոնգյան South China Morning Post թերթում հրապարակված հոդվածում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մի կողմից, Չինաստանը չի ժխտում, որ ռազմական գործողությունները Ուկրաինայում կապված են ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ: Սակայն, մյուս կողմից, Պեկինը տեսնում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը որպես պատերազմի պատճառ և կիսում է Ռուսաստանի մտահոգությունները անվտանգության վերաբերյալ»,- գրում է հեղինակը՝ Ալբորգի համալսարանի (Դանիա) պրոֆեսոր Լի Սինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։