Մեդվեդևը գնահատել է միջուկային պատերազմի հավանականությունը

Ոչ ոք պատերազմ չի ցանկանում, սակայն միջուկային հակամարտության վտանգը միշտ կա, «ՌԻԱ Նովոստիին»  տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ոչ ոք պատերազմ չի ուզում, հատկապես միջուկային պատերազմը սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը ընդհանրապես: Այս առումով իրավացի են այն վերլուծաբանները, որոնք, միգուցե որոշ չափով ցինիկաբար ասում են, որ այնուամենայնիվ միջուկային զենքի ստեղծումը կանխեց հսկայական թվով հակամարտություններ 20-21-րդ դարերում: Սա ճիշտ է, իսկապես այդպես է»,- ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով, այդ պատճառով ակնհայտ է, որ սպառնալիքը միշտ կա։