ԱԺ-ը Արցախում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկի փակ նիստում. կմասնակցեն փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

Ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի մարտի 22-ի երրորդ հիմնական նիստում:

Քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:

«Հայաստան» խմբակցությունից Արծվին Մինասյանը հիշեցրեց՝ պատգամավորներն առաջարկել էին, որ ԱԺ ղեկավարությունը ջանքեր գործադրի կառավարության երկու պաշտոնատար անձանց ներգրավելու այդ քննարկմանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ներգրավվելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: