Կիևը հրամայել է ազգայնական գումարտակներին խաղաղ բնակիչների քողի տակ հեռանալ Մարիուպոլից

Կիևը երկերեսանիորեն հրամայել է ազգայնական գումարտակներին փոքր խմբերով հեռանալ Մարիուպոլից՝ քաղաքացիական անձանց քողի տակ, ասել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ «ավազակները անմիջապես սկսել են կատարել այս հրամանը»։ Ազգայնականները հեռանում են քաղաքից՝ հագնված քաղաքացիական հագուստով և օգտագործում են բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ մարդասիրական միջանցքներով, ասել է Միզինցևը։

Ինչպես ընդգծել է Միզինցևը, հրաժարվելով Մարիուպոլի համար Ռուսաստանի հումանիտար առաջարկներից՝ Կիևի իշխանությունները կատարյալ անտարբերություն են դրսևորել մարդկային կյանքերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։