Պուտինի մասին Բայդենի հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են հասցնում․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Վլադիմիր Պուտինի հասցեին արված հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները հասցնում են խզման․ ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից։

Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր, թե «ռազմական հանցագործ է», «մահաբեր դիկտատոր», «իսկական ավազակ»։ Այսօր ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվային։

«ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին և ռուս-ամերիկյա հայտարարությունները խզման եզրին են հասցնում»,-ընդգծել են գերատեսչությունից։

Սալիվային զգուշացրել են, որ ՌԴ-ի դեմ թշնամական գործողությունները վճռական ու խիստ պատասխան կստանան։ բԲացի այդ, ամերիկացի դեսպանի առաջ ԱՄՆ-ում ռուս դիվանագետների աշխատանքի նորմալ պայմաններ ապահովելու պահանջ է դրվել։