Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 19-ին, ժամը 13:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար: