Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս սեփական քաղաքացիներին անցկացնել ՌԴ աջակցության ցույցեր

Ըստ վտարանդի ադրբեջանցի լրագրող՝ Աֆգան Մուխթարլիի, Բաքվի իշխանությունները, զգուշանալով արևմտյան պատժամիջոցներից, թույլ չեն տալիս Ադրբեջանի քաղաքացիներին անցկացնել ՌԴ աջակցության ցույցեր Բաքվում։

Ըստ լրագրողի՝ եթե իշխանությունները թույլտվություն տան, ապա ՌԴ աջակցության ակցիային կմասնակցեն շատ ավելի մեծ թվով ադրբեջանցիներ, քան այսօր Երևանում տեղի ունեցածին են ներկա եղել։ Լրագրողը նաև հայտնել է, որ այդ ակցիային ներկա կգտնվեն Բաքվի 350 ռուսական դպրոցների աշակերտները, նրանց ծնողներն ու հարազատները եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։

 

Աղբյուր՝ @Arm_Iranologists