Անգլոսաքսոնական նացիզմը մարդկության բոլոր ցեղասպանությունների հիմքում է. կլոր սեղան (տեսանյութ)

Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում անցկացվեց կլոր սեղան` «Հայաստանի հականացիստական ճակատ» նախաձեռնության, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության կազմակերպմամբ։ Թեման Անգլոսաքսոնական նացիզմի ներկա դրսևորումներն էին Ուկրաինայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, որի շրջանակում անդրադարձ արվեց ամերիկացիների կողմից իրականացված բազմաթիվ ցեղասպանություններին` սկսած Ամերիկայի տեղաբնիկ հնդկացիներից, Հերոսիմայի, Նագասակիի բնակիչներից, Հայոց Ցեղասպանության զոհերից, Հոլոքոստի զոհերից մինչև Դոնբասի բնակչություն։ Ինչպե՞ս է աշխարհը պայքարում սրա դեմ, արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ անգլոսաքսոնական ազդեցությունը զգալի կնվազի, և նոր աշխարհակարգ կձևավորվի։ Կլոր սեղանի ընթացքում խոսվեց աշխարհաքաղաքական առկա իրողությունների մասին` ՌԴ-ԱՄՆ հակամարտության համատեքստում, Ուկրաինայում ռազմական զարգացումների մասին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նացիզմի դեմ պայքարի նպատակների և ակնկալվող արդյունքների, անգլոսաքսոնական նացիզմի առարկայական դրսևորումների մասին։ Կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից ընդունվեց հայտարարություն-բանաձև, որը կփոխանցվի ՀՀ ՌԴ դեսպանատուն։ Որոշվեց նաև Հայաստանի հականացիստական ճակատի գործունեության համակարգող մարմին ստեղծել։

Մանրամասները` տեսանյութում