Կապանի 13 գյուղեր նոր դպրոցներ կունենան
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 67 մլն 125 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դրանից 60 մլն 60 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից կրթական որակյան ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 բնակավայրերում կրթահամալիրնհերի ստեղծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Ընտրված 13 դպրոցները
Նախարարի խոսքով, այդ գյուղերում նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, այլ անհրաժեշտ պայմաններով, որտեղ կկազմակերպվեն դպրոցական, նախադպրոցական, նաև արհեստագործական ծրագրեր. «Այդ կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, այդ նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ:
Նախագծով նախատեսվում է նաև 7մլն 65 հազար դրամ հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար: Արձանը շուտով կլուսավորվի»,-ասաց Դումանյանը: